Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երեկ՝ փետրվարի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 23:15-ի սահմաններում իրավապահները տեղեկություններ են ստացել, որ Սևան քաղաքի Նաիրյան փողոցում ավտոմեքենա է պայթել և կա տուժած քաղաքացի: 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մինչ կժամանեին ոստիկաններն ու փրկարարները, «Սևան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Սևանի բաժին, որ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:  

Հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժիշկները հայտնում են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ, քանի որ գտնվում է վիրահատարանում ու նրան առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո ռեանիմոբիլով տեղափոխում են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը:  Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի բնակիչ 28-ամյա Յուրի Կ.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «թիկնային, գոտկային և գլուետալ շրջանների բազմակի բեկորային վնասվածքներ, թափանցող հարցականով» վնասվածքներ ախտորոշմամբ:  

Դեպքի վայրում հայտնաբերվել է «ՎԱԶ 21124» մակնիշի ավտոմեքենա՝ ամբողջությամբ վնասված ավտոմեքենայի կողքին հայտնաբերվել են արնանման հետքեր, կոտրված ապակիներ:  Ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումներ, պարզել են, որ ժամը 23:00-ի սահմաններում Նաիրյան 181/1 հասցեում գտնվող խանութի դիմաց Կարապետյանն իրեն պատկանող «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայի մեջ գտնվել է իր ծանոթի հետ։ Ավտոմեքենայի մեջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ Կարապետյանը նռնակ է վերցրել ու սպառնացել է, որ կպայթեցնի: Ավտոմեքենայում գտնվողը փորձել է իջնել ավտոմեքենայից, Կարապետյանը փորձել է նրան բռնել, և այդ պահին նռնակն ընկել է նրա ձեռքից, ավտոմեքենայի մեջ գտնվող քաղաքացին էլ իրեն դուրս է նետել ավտոմեքենայից, որից հետո տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով Կարապետյանը տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևան:

276