Սևանի լողափում միայնակ երեխային օգնության են հասել փրկարարները
![](https://araratnews.am/admin/images/1692120601.jpg)
Օգոստոսի 15-ին, ժամը 17:30-ի սահմաններում Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են միայնակ երեխայի, ով փնտրում է ծնողներին։
Փրկարարներին և ոստիկաններին հաջողվել է գտնել և կապ հաստատել երեխայի (Մ․ Ժ․, ծնված 2017 թ․) ծնողների հետ:
16 Օգոստոս, 2023 01:30
526