Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայ-իրանական պետական ​​սահմանի անցակետից ռուս սահմանապահների դուրսբերումը տրամաբանական է, քանի որ այս հատվածում իրավիճակը բնութագրվում է որպես հանգիստ։

Այս դիրքորոշումը հայտնել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո։

«Հայաստանի և Իրանի սահմանը միշտ եղել է շատ հանգիստ, ազատ, այնտեղ երբեք խնդիրներ չեն եղել, երևի այդպես էլ կշարունակվի: Ինչ վերաբերում է ռուս սահմանապահներին, ապա հիշեցնեմ, որ Հայաստանի անկախության առաջին իսկ օրվանից, մեր խնդրանքով, ռուս սահմանապահները ժամանակավորապես ներգրավված էին Հայաստանի և Իրանի սահմանի անվտանգության ապահովման գործում։ Եվ ժամանակն անցնելուց հետո մենք շնորհակալություն հայտնեցինք, իհարկե, ռուսական կողմին և Ռուսաստանի համապատասխան ծառայությունը մեր սահմանին նման երկարատև ծառայության համար։ Եւ մենք տեղեկացրել ենք, որ մեր սահմանի այս հատվածն այսուհետ կարող է պաշտպանվել մեր իսկ ուժերով, կարծում եմ, այստեղ որևէ մեծ քաղաքական սկանդալի աղբյուր չկա»,- նշել է Միրզոյանը։

545