Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի հարցով իր հատուկ բանագնաց Քիթ Քելլոգին հանձնարարել է 100 օրվա ընթացքում դադարեցնել ուկրաինական հակամարտությունը։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:
Ըստ գնահատականի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գործարք կնքելը շատ ավելի բարդ խնդիր կլինի, քան Թրամփը ներկայացրել էր նախընտրական արշավի ժամանակ, երբ նա ասում էր, որ կավարտի հակամարտությունը նախքան պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելը։

Ըստ հրատարակության աղբյուրների՝ ամերիկացի նոր առաջնորդը մտադիր է անձամբ վերահսկել Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացի առաջընթացը։ Թերթի զրուցակիցները (Քելլոգի նախկին գործընկերներից) պնդում են, որ նրան չի կարելի անկախ գործիչ անվանել, քանի որ նա լիովին կախված է Թրամփի կարծիքից։ Այդ պատճառով Քելլոգին, իբր, «թույլ չեն տա իրական բանակցություններ վարել» ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև:
 

689