
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թեև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է մի քանի ամիսների ընթացքում դադարեցնել պատերազմն Ուկրաինայում, նա հրապարակայնորեն չի հայտարարել դրա մասին իր ծրագրերում։ Ինչպես հաղորդում է Financial Times-ը, այս մասին հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։
Նա հավելել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հաստատումից հետո պաշտոնական Կիևին անհրաժեշտ է աջակցել երկրի տնտեսությունը վերականգնելու, ինչպես նաև ներքին անվտանգության հարցերում. «Որովհետև սա շատ կարևոր է։ Այս երկրին օգնելու համար ամենևին էլ պետք չէ զորքեր մտցնել Ուկրաինայի տարածք։ Եթե Թրամփի վարչակազմը կողմերին հրավիրում է բանակցությունների, ապա դրանց մեր մասնակցությունը բխում է պաշտոնական Կիևի շահերից։ Հաշվի առնելով, որ ռուսական իմպերիալիզմը վերածնվում է, մեր դիրքորոշումներն այս հարցում համընկնում են Ուկրաինայի դիրքորոշման հետ»,- եզրափակել է Ա.Դուդան։