Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Խաչատուր Սուքիասյանը անդրադարձավ Շահումյան 2, Մարաշ և Եղեգնաձոր ենթակայանների վերակառուցման աշխատանքների իրականացման անհրաժեշտությանը և դրանով պայմանավորված առավելություններին։
«Քանի որ առաջատար տեխնոլոգիաների մասին է խոսքը, նշանակում է, որ կորուստները կրճատվելու են, մարդկանց գործոնը նվազելու է»,- նշեց պատգամավորը։
Նա նաև խնդրեց որոշակի հստակեցումներ մտցնել, մասնավորապես՝ ծավալային կորուստների մասով։
«Նկատի ունեմ, եթե նախկինում աշխատում էր 5 մարդ, իսկ այսօր առաջատար տեխնոլոգիա է, նշանակում է, որ կորիստները նվազելու են կամ զրոյի են բերվելու։ Դա ինչքան ծավալի կորուստների մասին է՝ գումարային, կիլովատտով կամ մեգավատտով, և մյուսը, եթե սա 10 տարի էլ մնար, այդ կորուստները ինչքան գումար կդառնային, ինչքանով է ճիշտ, որ դա հիմա ենք սկսում։ Խնդրում եմ, մեկ ամսվա մեջ պատասխանեք, և ես շնորհակալ կլինեմ»։