Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանը բողոքել է Ադրբեջանին իրանցի ուսանողների նկատմամբ բացասական վերաբերմունքի պատճառով։  Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն  այս առիթով կանչվել է Իրանի ԱԳՆ։ Այնտեղ նա հանդիպել է Իրանի ԱԳՆ Եվրասիայի դեպարտամենտի ղեկավար Մոջթաբա Դեմիրչիլուն։

Դեմիրչիլուն, մատնանշելով Ադրբեջանում որոշ շրջանակների և անհատների բացասական գործողությունները, այդ թվում՝ իրանցի ուսանողների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքը, դրանք համարել է երկկողմ հարաբերություններին վնասող և այդ կապակցությամբ հայտնել է Իրանի բողոքը և կոչ արել քայլեր ձեռնարկել նախաձեռնողների ու հեղինակների դեմ։ 

Ընդգծելով երկու երկրների ժողովուրդների մեջ հոգևորականների ու կրոնագետների բարձր կարգավիճակը՝ Դեմիրչիլուն ընդգծել է անհարգալից և տարաձայնություններ առաջացնող ցանկացած գործողությունների դեմ զգոն լինելու անհրաժեշտությունը։

218