Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մյունխենում կայացավ բասկետբոլի մինչև 16 տարեկանների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության վիճակահանությունը:

Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան: Տղամարդկանց Հայաստանի Մ-16 հավաքականն ընդգրկվեց A խմբում, որտեղ մրցակիցներն են Ալբանիայի, Մալթայի և Մոլդովայի հավաքականները։

Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը կկայանա հուլիսի 5-13-ը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում։

376