Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Նատալի Սինորյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութի միջոցով իրազեկում է, որում մասնավորապես ասվում է․

Հաշվի առնելով բազմաթիվ քաղաքացիների առաջարկությունները՝ հունվարի 31-ին կայանալու է Երևան քաղաքի ավագանու նիստ՝ Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ։

Նիստին ներկայացվելու է «Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի մարտի 12-ի Ն 95-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որի հաստատմամբ՝ տրանսպորտի մեկանգամյա օգտագործման տոմսի արժեքը կլինի 150 դրամ։

Նշեմ նաև, շարունակելու են գործել բոլոր փաթեթները և արտոնությունները և այն քաղաքացիները, ովքեր գնել կամ գնելու են փաթեթ մինչև փետրվարի 28-ը ներառյալ, կստանան փաթեթները 1 ամսով երկարեցնելու հնարավորություն։ Օրինակ, եթե քաղաքացին գնում է 9000 դրամ արժողությամբ փաթեթ, որի վավերականության ժամկետը 30 օր է, նախագծի հաստատումից հետո վավերականության ժամկետը կդառնա 60 օր։

Փաստացի, միջին հաշվարկով, եթե քաղաքացին ուղևորափոխադրվում է ամսվա ընթացքում 22 օր՝ 2 անգամ ուղևորությամբ, ապա նրա համար 1 տոմսի արժեքը կկազմի 103 դրամ: 44 աշխատանքային օր (2 ամսվա համար) × 2 ուղևորություն = 103 դրամ։

Հիշեցնեմ, որ փաթեթների երթևեկության քանակը անսահմանափակ է՝ փաթեթների դեպքում։

927