Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Նատալի Սինորյանը գրում է․
Հարգելի´ համաքաղաքացիներ, այսօր ընդունվեց Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեն և զարգացման ծրագիրը, որոնք ֆունդամենտալ կարևոր նախագծեր են մեր համայնքի զարգացման համար:
Շատ հակիրճ ցանկանում եմ ներկայացնել 2024 թվականի ավագանու իմ գործունեությունը:
Ավագանու 3 որոշման համահեղինակ եմ եղել:
⦁Առաջին նախագիծը վերաբերում է 2024 թվականի մայիսին ջրհեղեղի հետևանքով տուժած Ալավերդի համայնքին 50 մլն. դրամ օժանդակություն տրամադրելուն։
⦁Երկրորդ նախագիծը վերաբերում է Երևան համայնքում բնակվող 100 տարին լրացած քաղաքացիներին։ Ըստ նախագծի` վերոնշյալ քաղաքացիները համայնքային բյուջեից միանվագ 1 մլն. դրամ դրամական օժանդակություն կստանան:
Նախագիծը ուժի մեջ է մտնելու 2025 թվականի հունվարի 1-ից:
⦁Երրորդ նախագծով 2025 թվականի հունվարի 1-ից Երևան համայնքում երթևեկությունը կազմակերպվելու է մեկ միասնական տոմսային համակարգի տրամաբանությամբ։ Առաջարկել եմ` ծնողական խնամքից զրկված (միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ) դպրոցականները և ուսանողները Երևան քաղաքում երթևեկեն ԱՆՎՃԱՐ:
Նախագծերի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվությունը կթողնեմ մեկնաբանությունում:
⦁2024 թվականի ընթացքում զբաղվել եմ շուրջ 80 քաղաքացու խնդիրներով, որոնք վերաբերել են սոցիալական, առողջապահական, կոմունալ տնտեսության, քաղաքաշինության ոլորտներին:
⦁Անցնող տարվա ընթացքում մասնակցել եմ տարատեսակ հանդիպումների, քննարկումների, որոնց վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը պարբերաբար տրամադրել եմ:
⦁Որպես ավագանու անդամ` այսուհետ նույնպես նույն տրամաբանությամբ շարունակելու եմ գործունեությունս 2025 թվականի ընթացքում և իմ ստանձնած մանդատի լիազորությունների շրջանակում ամեն բան անելու եմ, որպեսզի մեր բոլորի մայրաքաղաքը ավելի լավը դառնա:
_____
Հարգանքով` Նատալի Սինորյան
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ: