ՖԻՖԱ-ի հերթական նորամուծությունը կփորձարկվի Գերմանիայում

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Բունդեսլիգայում և Բունդեսլիգա 2-ում մրցավարների որոշումների թափանցիկությունն ավելացնելու նպատակով սկսվելու է փորձնական նախագիծ: Այս մասին տեղեկացնում է Գերմանիայի ֆուտբոլի լիգայի պաշտոնական կայքը։
Մրցավարները կսկսեն հիմնավորել իրենց որոշումները մարզադաշտի ձայնային համակարգի միջոցով, հատկապես VAR-ի միջամտությունից հետո: Նախագիծը կիրականացվի 9 ակումբների մարզադաշտերում։
Հաղորդվում է, որ ոչ բոլոր ակումբներն են տվել իրենց համաձայնությունն այս նորամուծության համար։ ՖԻՖԱ-ի փորձարկումը կատարվելու է «Բավարիայի», Դորտմունդի «Բորուսիայի», Ֆրանկֆուրտի «Այնտրախտի», «Ֆրայբուրգի», Լևերկուզենի «Բայերի», «Լայպցիգի», «Ֆորտունայի», «Գրոյտեր Ֆյուրթի» և «Սանկտ Պաուլիի» մարզադաշտերում։
29 Հունվար, 2025 15:14
446
Երևանում բացվեց նոր արհեստական խաղադաշտ. Հայաստանը ՖԻՖԱ-ի նախաձեռնության առաջին շահառուներից է
09 Մայիս, 2025 12:08
Հայաստանն առաջին անգամ կունենա ՖԻՖԱ-ի 4 մրցավար և մրցավարի 8 օգնական
18 Փետրվար, 2025 13:03
ՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը․ Հայաստանը կրկին նահանջել է
19 Դեկտեմբեր, 2024 15:01