Երաժշտական, արվեստի և կերպարվեստի դպրոցների աշխատակիցների աշխատավարձը շուրջ 30 %-ով կբարձրանա. Ավինյան

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
2025թ. հունվարի 1-ից համայնքային երաժշտական, արվեստի և կերպարվեստի դպրոցների աշխատակիցների աշխատավարձը շուրջ 30 %-ով կբարձրանա: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Հանդիպելով 26 համայնքային արվեստի դպրոցի տնօրեններին՝ քննարկել ենք ոլորտի զարգացման ուղիները։ Այս կրթօջախներում սովորող 9500 երեխաներն իրենց ուսուցիչների շնորհիվ ստանում են արժեքավոր կրթություն, և մենք պարտավոր ենք գնահատել այդ նվիրված աշխատանքը։ Երևանի մշակութային կյանքը շարունակելու է զարգանալ, և մեր աջակցությամբ իրականացվող նախագծերը պետք է ունենան շարունակություն։ Մշակույթի և կրթության ոլորտի առաջընթացը մնում է մեր առաջնահերթություններից մեկը»,- գրել է նա։
30 Հունվար, 2025 10:08
240
Ապամոնտաժվում է Սայաթ-Նովա 2/2 հասցեում գտնվող սրճարանը. տեսանյութ
28 Փետրվար, 2025 11:10
Ավազի՝ չափից ավելի օգտագործումը գուցե արդեն բացառենք, քանի որ հաջորդ խնդիրն այդ ավազի մաքրումն է․ Ավինյան
24 Փետրվար, 2025 13:09
Որևէ տեսակի շանտաժի չենք տրվելու, կոմպրոմիսի չենք գնալու. Ավինյան
03 Դեկտեմբեր, 2024 12:27