Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Փետրվարի 6-ին Վիեննայի ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի (IACA) դեկան Սլագյանա Տասևային:
Համատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդել է մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանի և դեկան Սլագյանա Տասևայի հանդիպումը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում Հայաստանի և Ակադեմիայի միջև համագործակցության ընդլայնման և նոր ծրագրերի իրականացման հեռանկարներին: Մշտական ներկայացուցիչը դեկանի ուշադրությունն է հրավիրել Հայաստանում օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում ՀՀ կառավարության առաջնահերթություններին և բարեփոխումների օրակարգին: