![](https://araratnews.am/admin/images/1738926289.webp)
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մոսկվան Բաքվում «Ռուսական տան» փակումը համարում է թյուրիմացություն, որը կարող է լուծվել երկխոսության միջոցով, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք ցավում ենք դրա համար, կարծում ենք, որ սա թյուրիմացություն է, որը հնարավոր է լուծել երկկողմ շփումների միջոցով»,- ասել է նա։
Միաժամանակ, Պեսկովն ընդգծել է, որ ամեն դեպքում Ռուսաստանը նախատեսում է այդ խնդիրները լուծել երկխոսության միջոցով՝ առաջնորդվելով ավանդաբար լավ հարաբերություններով։
Ադրբեջանը փետրվարի 3-ին Բաքվում Ռուսական տան գործունեությունը դադարեցնելու մասին պաշտոնական նոտա է հղել ռուսական կողմին։ Նրանք այս քայլը բացատրել են նրանով, որ կազմակերպությունը գրանցված չէ որպես իրավաբանական անձ, ինչը խախտում է հանրապետության օրենսդրությունը։