![](https://araratnews.am/admin/images/1739374145.png)
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այս տարիների ընթացքում որոշակի մշտադիտարկում է արվել պետական համակարգի կառավարման մոդելի առումով, և ինձ մոտ այնպիսի տպավորություն է՝ շատ պաշտոնյաներ տարբեր օղակներում անպատասխանատու են, պատասխանատվություն չեն զգում, պատշաճ չեն կատարում իրենց աշխատանքը, հոգատար չեն մեր երկրի խնդիրների առջև։ Այսկերպ իր դժգոհությունը հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խնդրելով մեկնաբանել այս խնդիրը և կոչ անելով առավել խիստ մոտեցում ցույց տալ վերոնշյալին։
«Նամակներ են մեկ-մեկ ուղարկում, որ ոչ մի փորձագետ չի կարողանում հասկանալ, թե իրավաբանական անձին ինչ նամակ են ուղարկել և ինչ բովանդակությամբ։ Կարդում են, չեն հասկանում ինչ է գրված, հասարակ քաղաքացիները ընկնում են դռնեդուռ։ Ես գիտեմ, որ էլեկտրոնային կառավարման համակարգը լինելուց հետո լրիվ նվազելու են այդ ռիսկերը, բայց հիմա, մինչև էլեկտրոնային համակարգի լինելը, այդ պատասխանատու լինելու աստիճանը պետք է լինի, հոգատար լինելու, իրենց վերադասի վերահսկողությունը, ի՞նչ կարգի Software ծրագիր տանք, որ ցանկացած նամակի բովանդակություն կարդան, հասկանան ինչ է»,- նշեց Սուքիասյանը։
Պատգամավորը նաև բերեց օրինակներ՝ թեմայի հետ կապված։
«Երկու օրինակ բերեմ․ ամենակարևոր հարցերից մեկը՝ ունենք մենք խնդիր ամբողջ աշխարհի տարբեր երկրներից տուրիստ բերելու Հայաստան, ունենք խնդիր դիվանագիտական հարաբերություններ բարձրացնելու, ունենք խնդիր քաղաքական հարթակում բարձրացնելու հարաբերությունները, ունենք խնդիր ներդրողներ ՀՀ բերելու, արդյո՞ք մեր դեսպանները հաշվետվություն են տալիս մեկ ամսվա մեջ ինչ կարգի հարաբերություններ են ունեցել տեղական տարբեր քաղաքական, դիվանագիտական, տնտեսական միավորների հետ և մյուսը՝ շատ կորստներ ենք ունենում, երբ որ մենք պատշաճ չենք կարողանում մեր աշխատանքը կատարել՝ նկատի ունեմ պետական պաշտոնյան»,- եզրափակեց միտքը Սուքիասյանը։
Խնդրին ի պատասխան՝ Փաշինյանը նշեց․ «Այո, մենք ունենք կառավարման որակի հետ խնդիր, ինչի հետ է կապված ինքը իրականում, շատ լուրջ և խոր պրոբլեմ է»։
Մանրամասները՝ տեսանյութում։