Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

SoftConstruct ընկերությունը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է․

SoftConstruct ընկերությունը, որպես ոլորտի առաջատար, գործունեություն է ծավալում տարբեր աշխարհամասերում՝ Եվրոպայից մինչև Աֆրիկա։ Մեր ընկերության կողմից ստեղծված ծրագրային ապահովմամբ աշխատում են հազարավոր ընկերություններ։

Ինչպես աշխարհում հայտնի շատ ընկերություններ, օրինակ՝ Microsoft-ը, Apple-ը, այնպես էլ SoftConstruct-ը, վաճառելով իր ծրագրերը տարբեր ընկերությունների, պատասխանատվություն չի կրում արտադրանքի վերջնական օգտագործողի գործունեության համար։

Որպես Հայաստանի ամենախոշոր IT-ընկերություն՝ SoftConstruct-ը մեր երկրում առաջինն է սկսել զբաղվել խաղային ոլորտի ծրագրավորմամբ, և մեր գործունեության շնորհիվ Հայաստանը դարձել է խաղային բիզնեսին IT ծառայություններ մատակարարող համաշխարհային կենտրոններից մեկը։

SoftConstruct-ի օրինակով այսօր Հայաստանում տասնյակ ընկերություններ զբաղված են խաղային ոլորտում ծրագրեր գրելով և վաճառելով։

Փաստ է, որ Հայաստանը ոչ միայն հարևան երկրներին, այլև ամբողջ աշխարհով մեկ կարողանում է վաճառել համակարգչային ծրագրերի պատրաստի արտադրանք։

Մրցակցությունը տվյալ ոլորտում շատ մեծ է, և նմանատիպ ծառայություններ մատուցում են աշխարհի տարբեր երկրներ։

Դրական փաստ է, որ մեր ընկերության ստեղծած ծրագրերն այնքան որակյալ են, որ զարգացած աշխարհը նախընտրում է գնել Հայաստանում ստեղծված ծրագրերը, այլ ոչ Եվրոպայի կամ ԱՄՆ մրցակիցների։

Վստահ ենք, որ դա բխում է մեր պետության շահերից։

210