Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանի և Վրաստանի միջև սահմանային անցակետերի արդիականացման և համատեղ հսկողության անցակետի ստեղծան ծրագրի իրականացման ընթացքին, ինչպես նաև երկու երկրների մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի բարելավմանն ու լիարժեք գործարկմանը։ Քննարկվել է նաև Վրաստանի տարածքով էլեկտրոնային կապարակնիքներով կնքված՝ բեռնված տրանսպորտային միջոցների տեղափոխման նպատակով անհրաժեշտ գործողությունների իրականացման պլանի ապահովման հետ կապված հարցեր։

Կողմերը գոհունակություն են հայտնել մաքսային և հարկային հարցերում փոխադարձ վարչական օգնության պայմանագրերի արդյունավետ կիրառման և հնարավոր իրավախախտումների դեմ պայքարին ուղղված համատեղ ջանքերի ներդրման վերաբերյալ։

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել ակտիվ համագործակցությունը և կատարելագործել երկկողմ փոխգործակցության բարելավմանն ուղղված գործիքներն ու մեխանիզմները՝ հաշվի առնելով երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալները։

214