Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Աբբաս Արաղչիի հրավերով փետրվարի 25-ին կայցելի Թեհրան։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն՝ նշելով, որ  դիվանագիտական ​​գերատեսչությունների ղեկավարները մանրամասն կքննարկեն ռուս-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգը, որը պաշտոնապես հասել է համապարփակ ռազմավարական գործընկերության մակարդակի՝ հունվարի 17-ին Մոսկվայում նոր հիմնարար միջպետական ​​համաձայնագրի ստորագրմամբ։

Բանակցությունների ընթացքում նախատեսվում է հատուկ շեշտադրում դնել փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցության հետագա ընդլայնման վրա՝ էներգետիկ և տրանսպորտի ոլորտներում առանցքային համատեղ նախագծերի իրականացման համատեքստում։

«Սպասվում է, որ նրանք մտքեր կփոխանակեն մի շարք արդի միջազգային հարցերի շուրջ, ներառյալ իրավիճակը Սիրիայում, Հարավային Կովկասում, Աֆղանստանում, Եմենում, Պարսից ծոցում, կքննարկվեն նաև Մերձավոր Արևելքում իրավիճակը, Կասպից ծովի հիմնահարցը և Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը»,- հավելել է ՌԴ ԱԳՆ-ն։

153