Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցերում ուշգիշերային տեսանյութ է հրապարակել Գազայի ապագայի վերաբերյալ AI-ի ստեղծած տեսլականով:

Տարօրինակ, 30 վայրկյան տևողությամբ տեսահոլովակը սկսվում է ափամերձ անկլավում ավերածությունների տեսարաններով, որտեղ իսրայելական զինվորականները 15 ամիս տևողությամբ հարձակում էին իրականացնում՝ ի պատասխան հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակումների: Տեսանյութի սկզբում  «Գազա 2025... Հետո ի՞նչ» գրությունը:

Հաջորդում են կադրեր, որտեղ երկնաքերեր և լողափին վազող երեխաներ են հայտնվում, դրան հաջորդող կադրերում Իլոն Մասկն է, որ լայն ժպիտը դեմքին, հումուս է ուտում։ Ավազի վրա պարում են պորտաբաց կիսաշրջազգեստներ հագած մորուքավոր մարդիկ, որ պարզ չէ՝ կին են, թե տղամարդ։ Կադրերդից մեկում Թրամփն ու Նեթանյահուն արևային լոգանք են ընդունում։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Թրամփը բազմիցս հայտարարել է Գազայի նկատմամբ ԱՄՆ-ի իրավունքը և այն «Մերձավոր Արևելքի Ռիվիերայի» վերածելու ծրագրի գաղափարները:

 

418