Նախկին բռնցքամարտիկը վերելակի մոտ նոկաուտի է ենթարկել Տոմսկի բնակչուհուն․ տեսանյութ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նախկին բռնցքամարտիկը նոկաուտի է ենթարկել Տոմսկի բնակչին։
Տղամարդը ալկոհոլ է օգտագործել հորն այցելության ժամանակ։ Իսկ արդեն տան ճանապարհին, երբ նա դուրս է եկել վերելակից, տեսել է երկու կնոջ և մի աշակերտուհու։ Հանկարծակի նա շրջվել է և բռունցքով հարվածել կանանցից մեկի դեմքին, ինչի հետևանքով կինը անմիջապես կորցրել է գիտակցությունը։
Ոստիկաններն արագ հայտնաբերել են հանցագործին։ Պարզվել է, որ նա 43-ամյա նախկին մարզիկ է Սվետլի գյուղից։ Տղամարդը հարցաքննության ժամանակ ասել է, որ կնոջ հետ վիճաբանություն է ունեցել, ինչից «բռնկվել է»։ Հարուցվել է քրեական գործ։
Տեսանյութը՝ այստեղ։
27 Փետրվար, 2025 11:24
999