Ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչները, ոգևորված ԼՂՀ-ում կատարված իրադարձություններից, սկսել են ավելի ու ավելի հաճախ իրենց հաղթական տրամադրությունները տեղափոխել Ռուսաստանի փողոցներ:

Ռուսաստանի Տոմսկ քաղաքի Կիրովսկի շրջանային դատարանը երկարաձգեց Թեմուր Սարդարովի ձերբակալությունը, որը հունվարի 25-ին, գտնվելով ոչ ադեկվատ վիճակում, իր եղբոր՝ Սեմուրի հետ ծեծել էր նարգիլե-բարի այցելուներին, ըստ քննիչների՝ ազգային թշնամանքի հիմքով:

Ավելի վաղ Սարդարովն արդեն պատասխանատվության էր ենթարկվել ծեծի եւ սպանության սպառնալիքի պատճառով, դատապարտվել է 300 ժամ պարտադիր աշխատանքների, որոնց կատարումից խուսափել է:

Wargonzo նախագծի տվյալներով՝ Սարդարովին հաջողվել է խուսափել պատժից իր հաստատուն ֆինանսական դիրքի շնորհիվ:  

Թեմուրին սպառնում է մինչև 7 տարի, Սեմուրին՝ 5 տարի ազատազրկում:

Wargonzo նախագիծը տեսանյութ է հրապարակել նարգիլե-բարից:

2227