
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։
Այս մասին հաղորդագրություն է տարածել Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը։
Նշվում է, որ Լիտվայի ԱԳ նախարարն ու Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը քննարկել են Բալթիկ Ծովի և Հարավային Կովկասի տարածաշրջանների անվտանգության մարտահրավերները։
Կեստուտիս Բուդրիսը Հայաստանին կոչ է արել շարունակել ժողովրդավարական բարեփոխումները և հաստատել է, որ Լիտվան պատրաստ է շարունակել կիսել իր փորձը տնտեսության և էներգետիկայի ոլորտների դիվերսիֆիկացման, ճգնաժամերի կառավարման ազգային համակարգի մշակման և արտաքին սպառնալիքների նկատմամբ երկրի դիմադրողականության բարձրացման գործում:
Նշվում է նաև, որ փետրվարի 24-28-ը Լիտվայում տեղի է ունենում Հայաստանի անվտանգության խորհրդի, մաքսային և սահմանապահ ծառայության ներկայացուցիչների ճանաչողական այցը, որի ընթացքում նրանց կներկայացվի Լիտվայի ինտեգրված սահմանների կառավարման համակարգի գործունեությունը և սահմանների արդյունավետ պաշտպանության ապահովման մոդելը։