Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Փետրվարի 27-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Կոնգրեսական, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բրայան Մասթի հետ (Հանրապետական, Ֆլորիդա): Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

Հանդիպմանը դեսպանն անդրադարձ է կատարել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությանը և երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնման հեռանկարներին։

Դեսպանն ընդգծել է երկու պետությունների միջև հարաբերությունների հետագա ամրապնդման կարևորությունը՝ փոխադարձ շահերի առաջմղման, ՀՀ ժողովրդավարական զարգացման և ինքնիշխանության ամրապնդման համատեքստում:

Հանդիպմանը քննարկվել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վերջերս ԱՄՆ կատարած այցը և ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացը։

166