Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը կոչ է արել Եվրամիության երկրներին դադարել լինել «երջանիկ վասալներ» Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում։ Այս մասին հայտնում է France Presse լրատվական գործակալությունը՝ վերլուծելով Ֆրանսիայի եւ ԱՄՆ նախագահների վերջին բանակցությունների արդյունքները։

Հոդվածում պարզաբանվում է, որ Մակրոնը եվրոպական երկրներին կոչ է արել լինել ավելի միասնական ու ուժեղ։ Նրա կարծիքով, կարևոր է հրաժարվել Վաշինգտոնից «հարմարավետ վասալային կախվածությունից»։

Քաղաքական գործիչը եվրոպացի առաջնորդներին խորհուրդ է տվել վերականգնել ռիսկի, փառասիրության և իշխանության ցանկությունը։

 

 

393