
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանը ուշադիր հետևում է Շվեդիայի ռազմական գործունեությանը ՆԱՏՕ-ի շրջանակներում և համապատասխան միջոցներ է ձեռնարկում, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Այսպես է նա մեկնաբանել շվեդական ռազմական հետախուզության ղեկավար Թոմաս Նիլսոնի հայտարարությունը Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտության համար երկրի զինված ուժերը նախապատրաստելու անհրաժեշտության մասին։
«Ընդհանուր առմամբ, խոսքը դաշինքին լիարժեք մասնակցության մասին է։ Իհարկե, մեր զինվորականները շատ ուշադիր հետևում են բոլոր գործընթացներին և համապատասխան միջոցներ են ձեռնարկում»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե Կրեմլը տեսնում է Շվեդիայի և Ստոկհոլմի ռազմական ներկայության աճ ՆԱՏՕ-ին անդամակցելու ֆոնին, և արդյոք դա անհանգստության տեղիք է տալիս։