Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է իր բնակարանից գողության դեպքի վերաբերյալ հրապարակումներին և քննարկումներին՝ գրելով.

«Լրատվամիջոցներին արտահոսք ապահովողներին խորհուրդ կտամ գոնե վնասի իրական չափը նշեն, ոչ թե քսանապատիկ ավել, հորինվածքն էլ արժանահավատ պետք է լինի, չէ՞։

Կներեք, որ «որոշների» սպասելիքները չեմ արդարացրել, կներեք, որ նախկին իշխանամերձ շրջանակների նման հարստություն չեմ դիզել, և առանձնակի խոշոր չափերի վնաս չի հասցվել։

«Մեղավոր» եմ, ինչ խոսք։

Էն ինքնահռչակ քաղաքապետացուին էլ ասեք, հաջորդ և մնացած բոլոր դեպքերում, երբ իմ անունը աջ ու ձախ կտա, կատարվածի համատեքստում՝ հրճվանքը չզսպելով կվայրահաչի, թող նաև քաջություն ունենա պարզաբանի, թե քրեական գործերով քանի գույք է իրեն վերագրվում, ապօրինի գույքի բռնագանձմամբ քանի շենք, շինություն ու գույք է կապվում իր և իր մերձավորների հետ։

Հա, մի բան էլ, խեղճն էնքաաաան անճար էր, որ 2018-ից հետո՝ պատգամավոր եղած ժամանակ, ի տարբերություն ինձ, ԱԺ-ից բնակարանային վարձի փոխհատուցում էր ստանում։ (Լրագրողները կարող են հարցում անել ԱԺ):

Թե բա, պետության փողերով հարստացածները…»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի բնակարանից գողության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

163