Երևանի պարեկները մեքենայում հայտնաբերել են զենք-զինամթերք

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Փետրվարի 28-ի գիշերը՝ ժամը 2.40-ի սահմաններում, Թբիլիսյան խճուղի-Աճառյան փողոց ճանապարհահատվածում ծառայություն կատարելիս պարեկները կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մեքենան: Վարորդը հայտնել է, որ մեքենայում կա զենք-զինամթերք՝ «ԱԿ-74» ինքնաձիգի նմանվող հրազեն, գազային ատրճանակ և փամփուշտներ: Նա զենք-զինամթերք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Ավանի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է փամփուշտ:
«ԲՄՎ»-ն տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք:
Երևանի Ադոնցի փողոցի բնակիչ 33-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
28 Փետրվար, 2025 21:22
284