Մակրոնը իր եվրոպացի գործընկերներին կտեղեկացնի Թրամփի հետ բանակցությունների արդյունքների մասին

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տեսակապով կտեղեկացնի ԵՄ մյուս առաջնորդներին Վաշինգտոն կատարած իր այցի արդյունքների մասին։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում հայտնել է Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիո Կոստան։
«Մարտի 6-ին կայանալիք Եվրախորհրդի արտակարգ նիստին նախապատրաստվելով՝ վաղն առավոտյան ես կկազմակերպեմ Եվրոպական խորհրդի անդամների տեսաժողովը՝ նախագահ Էմանուել Մակրոնի զեկույցը լսելու Վաշինգտոն կատարած վերջին այցի մասին»,- ասվում է Կոստանի հայտարարության մեջ:
Փետրվարի 24-ին Մակրոնն այցելել է Սպիտակ տուն։ Եվրոպական պետության ղեկավարի առաջին այցը Միացյալ Նահանգներ մեծապես նվիրված էր Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցի քննարկմանը։
25 Փետրվար, 2025 14:47
209
Թրամփը հայտնել է Մակրոնին, որ Պուտինը պատրաստ է ընդունել եվրոպացի խաղաղապահների ներկայությունը Ուկրաինայում
25 Փետրվար, 2025 14:17
Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել
23 Փետրվար, 2025 22:41
Մակրոնը կոչ է արել Եվրոպային համաձայնության գալ «զանգվածային ներքին պաշտպանության» ծրագրի շուրջ
21 Փետրվար, 2025 10:48
Պուտինը դեմ չէ Ուկրաինայում խաղաղապահներին. Թրամփ. տեսանյութ
25 Փետրվար, 2025 18:57
Թրամփը շուտով կհանդիպի Պուտինի և Զելենսկու հետ․ Սպիտակ տուն
25 Փետրվար, 2025 17:40
Թրամփը ցանկանում է, որ Ուկրաինան հանձնվի․ El País
25 Փետրվար, 2025 16:42