Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Անդրադառնալով ոստիկանության ոլորտի բարեփոխումներին՝ պիտի նշեմ, որ բավականին լուրջ արդյունքներ են գրանցվել, և սա փաստում է ոչ միայն ՆԳՆ-ն՝ որպես շահագրգիռ կառույց, այլև փաստում են թե՛ միջազգային հանրությունը, թե՛ մեր հանրությունը, որովհետև տարբեր հարցումները, որոնք իրականացվել են մեր քաղաքացիների շրջանում նաև ԵՄ օժանդակությամբ, փաստում են, որ այս փոփոխությունների ուժով բարձրացվել է ոստիկանության նկատմամբ վստահության մակարդակը: Այդ մասին ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստին ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով ոստիկանության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը:

«Եթե միայն վերջին տվյալները նշեմ, ԵՄ ֆինանսավորմամբ և ԵԱՀԿ-ի մեր գործընկերների իմպլեմենտացմամբ իրականացված սոցիալական հարցումների արդյունքում հարցվածների շուրջ 72 տոկոսը վստահում է ոստիկանությանը կամ ունի առնվազն չեզոք դիրքորոշում և չի դժգոհում ոստիկանության աշխատանքից: Իհարկե, սա մակարդակ է, որը պետք է պահպանել և ավելի բարձրացնել: Սրան են միտված մեր բոլոր փոփոխությունները»,- ասաց նա:

Նախարարը նաև հիշեցրեց, որ պարեկային ծառայությունը արդեն իսկ գործում է ամբողջ հանրապետությունում, և դրական մի շարք արդյունքներ են արձանագրվել այս ծառայության գործարկման արդյունքում:

180