Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի Վրաստան – Հայաստան մրցավեճի պատասխան խաղի տոմսերն առցանց վաճառքով մի քանի ժամում սպառվել են, հաղորդում է Վրաստանի հավաքականի մամուլի ծառայությունը:

Խաղը կկայանա Թբիլիսիի «Դինամո Արենայում», որը կարող է ընդունել 54 500 երկրպագուի: Հանդիպումը կանցկացվի մարտի 23-ին:

Առաջին խաղը տեղի կունենա մարտի 20-ին Երևանում: Հաղթողը կբարձրանա Ազգերի լիգայի B դիվիզիոն:

378