
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը՝ փետրվարի 27-ին, Վաշինգտոնում հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Հանդիպման ընթացքում Թրամփը նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղություն հաստատելու ջանքերն առաջ են շարժվել, և որ ԱՄՆ-ն արդեն արդյունավետ բանակցություններ է վարել երկու երկրների հետ։
Իր այցից առաջ Սթարմերը կոչ է արել ԱՄՆ-ին աջակցել եվրոպական խաղաղապահ ուժերին, որոնք կարող են տեղակայվել Ուկրաինայում:
Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ հանդիպմանը Թրամփը մատնանշել է, որ նախ անհրաժեշտ է համաձայնության գալ հրադադարի շուրջ, նոր միայն քննարկել խաղաղապահների հնարավոր տեղակայման հարցը։ Նա վստահություն է հայտնել, որ եթե հնարավոր լինի համաձայնագիր կնքել, ապա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այն չի խախտի և «կպահի իր խոսքը»։