
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի համաձայնել իր երկրում դադարեցնել կրակը։ «Araratnews.am»-ը մեջբերել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթի հայտարարությունը Fox News-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ Ուկրաինայի առաջնորդն անմիջապես սկսել է առաջ մղել իր երկրին անվտանգության երաշխիքներ տրամադրելու գաղափարը՝ «սայլը ձիուց առաջ գցելով»։
«Մեր թիմերն ակտիվորեն բանակցում են, և ոչ ոք չի ցանկանում ավարտել այս պատերազմն ավելի, քան նախագահ Թրամփը։ Նա այդ մասին խոսել է իր [նախընտրական] քարոզարշավի ժամանակ, սակայն այս գործընթացը պահանջում է նրա քայլերը, իսկ նախագահ Զելենսկին անգամ չհամաձայնեց հրադադարի։ Եթե ուզում եք պատերազմն ավարտվի, ինչպե՞ս կարող եք չհամաձայնել ռազմական գործողությունների դադարեցմանը»,- ասել է Սպիտակ տան խոսնակը։