
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱԳՆ յուրաքանչյուր պաշտոնյա ԵՄ մարմինների հետ շփման ընթացքում գերիների հարցը պահում է օրակարգում։ Կոնկրետ գործողություններ գոհացուցիչ չեն, բայց պետք է շարունակել աշխատանքը։ Այս մասին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։
«Դիվանագիտությունն ունի փակ և կուլիսային գործընթացներ, և այդ առումով մեր աշխատանքները բոլոր անդամ երկրների հետ շարունակվում են։ Անցյալում ունեցել ենք լավ օրինակներ ԵՄ անդամ երկրների հետ. թե Հունգարիան, թե Ֆրանսիան»,- ասել է Հովհաննիսյանը՝ պատասխանելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի հարցին՝ արդյոք վերջերս ԵՄ-ի հետ աշխատանքային շփումների ժամանակ բարձրացվել է Բաքվում պահվող հայ գերիների խնդիրը։