
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատրաստվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացնել «Եվրոպա պլյուս» երկրների խումբը, որոնք ցանկանում են երկարաժամկետ ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, հավանաբար խաղաղության համաձայնագրի կնքումից հետո։ Այս մասին Araratnews.am-ը հայտնում է՝ հղում անելով Bloomberg գործակալությանը, որին հայտնել են եվրոպացի պաշտոնյաները։
Նրանց տեղեկություններով՝ աջակցությունը ներառում է «խաղաղապահ ուժեր» ուղարկել Ուկրաինա։ Այս պահին հայտնի է, որ Կանադան պատրաստ է միանալ «Եվրոպա պլյուսին»։
Մարտի 2-ին, Լոնդոնում եվրոպական գագաթնաժողովից հետո, Սթարմերը հայտարարել է Ուկրաինայի վերաբերյալ ապագա խաղաղության համաձայնագիրը պաշտպանել «ցանկացողների կոալիցիա» ստեղծելու մասին: