Հայաստանը ԵՄ-ում պաշտպանության հարցերով կցորդ կունենա

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԵՄ-ում Հայաստանի ներկայացուցչությանը կից պաշտպանության հարցերով կցորդի հաստիք կստեղծվի:
Որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության նիստի օրակարգում։
«Հաշվի առնելով վերջին շրջանում պաշտպանական, անվտանգային և ռազմական ոլորտներում Բելգիայի և Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցության էական զարգացումը՝ նախատեսվում է Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում (այսուհետ՝ ՆԱՏՕ) ՀՀ առաքելությանը կից պաշտպանական հարցերով կցորդին համատեղության կարգով Եվրոպական միությունում, ինչպես նաև Բելգիայի Թագավորությունում ՀՀ պաշտպանության հարցերով կցորդ նշանակելը և հավատարմագրելը»,- ասված է որոշման հիմնավորման մեջ:
06 Մարտ, 2025 10:51
242