
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարող է դիմել բոլորովին չմտածված գործողությունների՝ փրկելու իր վնասված հեղինակությունը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Araratnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ТАСС-ը։
«Ես խելամիտ ձայներ եմ լսում, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ներսում, որոնք հասկանում են, որ Մակրոնը Ֆրանսիայում անհույս կերպով ոտնահարված իր հեղինակությունը փրկելու համար կարող է դիմել բոլորովին չմտածված քայլերի»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
Ֆրանսիայի ղեկավարը նախօրեին դիմել է ժողովրդին, մասնավորապես խոսելով խաղաղությանը սպառնացող ռուսական սպառնալիքի և Ուկրաինային եվրոպական աջակցության մասին, դատապարտել է ԱՄՆ նախագահի դիրքորոշումն այս հարցում, ֆրանսիական բանակն անվանել է Եվրոպայում ամենամարտունակը և հայտարարել է ֆրանսիական միջուկային հովանոցը ԵՄ-ի վրա պահելու մասին քննարկումների սկիզբը։