Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումն իրականացնելու նպատակով 2025 թ. առաջին եռամսյակում 3000 շահառուի համար ՀՀ 2025 թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ Հարկային եկամուտներից և պետական տուրքերից հատկացնել 121,5 մլն դրամ:

Միջոցառման իրականացման ընթացքում ակնկալվում է, որ ամսական միջինում 11,000 նոր անձ կդառնա միջոցառման շահառու: 2025 թ. միջոցառման իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը կազմում է շուրջ 33 մլրդ 45 մլն դրամ:

Ըստ հիմնավորման՝ գնահատականների հիմքում դրվում է այն ենթադրությունը, որ շահառու թիրախային խումբը չունի բարձր մրցունակություն մասնագիտական աշխատաշուկայում, հետևաբար վերջիններիս ֆորմալ զբաղվածության արդյունքում միջին ամսական աշխատավարձը կլինի ավելի ցածր, քան ՀՀ-ում գրանցված միջին ամսական անվանական աշխատավարձի ցուցանիշն է (ըստ Վիճակագրական կոմիտեի վերջին հրապարակման՝ 2023 թ. այն կազմել է 269,994 դրամ)։

Հաշվարկի շրջանակում առաջարկվում է կիրառել 25% դիսկոնտի չափը, ըստ այդմ, 1 շահառուի գծով միջին ամսական անվանական աշխատավարձը կկազմի՝ 202,495 դրամ (269,994 - 25%)։ Տվյալ ցուցանիշի գծով առաջացող եկամտային հարկը կկազմի՝ 40,500 դրամ։ Քանի որ շահառուի կողմից վճարված եկամտային հարկի 100 %-ն ուղղվելու է վարկային պարտավորության մարմանը, ապա 1 շահառուի գծով ամսական ֆինանսական աջակցության չափը կկազմի 40,500 դրամ:

213