Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ինձ ասեք ինչ կարգի պոտենցիալ ունենքՍփյուռք ունենք, որ ամբողջ աշխարհում կարողանանք հայկական ապրանք վաճառել։ Նման հարց ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում բարձրացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։

Ամենագլխավոր հարցը՝ այդ համաձայնագրերը, որ կնքում ենք, ՀՀ-ի շահը որտե՞ղ է, կարո՞ղ եք ինձ մի քանի տողով բացատրել, որ նախկինում աշխատել ենք, սա է եղել, որ ծաղկի արտահանումը եկել 7 տոկոսի է հասել, մյուսը ի՞նչ ենք արել, Ինդոնեզիայի հետ համաձայնագիրը համաձայնեցնում եք, որ կնքեք։ Ինչ պատկերացումներ, ինչ նախնական հաշվարկ կա, ի՞նչ ենք ներմուծելու, որ մրցունակ լինենք, ի՞նչ հումք ենք բերելու։

Նա նաև անդրադարձավ գնողունակությանը․ «Եվրոպական շուկան  ավելի գնողունակ է, քան այլ շուկաները, դրա համար մեզ այդ գնողունակ շուկան է պետք, ինչո՞ւ են եվրոպացիները պայքարում ամերիկյան շուկայի համար, որովհետև այն էլ է գնողունակայս հատվածներն են մեզ պետք»։

Սուքիասյանը նաև խոսեց որոշ տվյալներից՝ կապված նախկին ԽՍՀՄ տարածքի երկրների հետ«Մյուսն էլ չեք ասում դուք, այսօր հայտարարում եք նախկին Խորհրդային Միության երկրների ՀՆԱ-ում ով որտեղ է. Հայաստանը երրորդ տեղում է՝ Ռուսաստանից, Ղազախստանից հետո, Բելառուսից էլ է առաջ, բարձրաձայն խոսեք, որ չի խոսվում, սա լրիվ ճիշտ տնտեսական քաղաքականության արդյունքում է եղել»։

216