
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, փոխնախագահ Մերի Գալստյանը եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մարտի 17-ին հանդիպել են Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Օնդրժեյ Բենեշիկի գլխավորած պատվիրակության հետ:
Ողջունելով հյուրերին՝ Արման Եղոյանն անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությանը՝ այս համատեքստում կարեւորելով ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Չեխիայի հետ բազմակողմ գործակցությունը: Հանձնաժողովի նախագահը խոսել է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացում վերջին զարգացումների մասին:
Մերի Գալստյանը կարեւորել է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկումը:
Սարգիս Խանդանյանն էլ արժեւորել է հայ-չեխական խորհրդարանական փոխգործակցությունը, ներկայացրել ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
Հայ խորհրդարանականներն անդրադարձել են ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարեւորությանը:
Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: