Արտենի-Արագածավան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա 4 զոհ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մարտի 18-ին՝ ժամը 00:30-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտենի-Արագածավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան զոհեր։
ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները․ չորս քաղաքացի մահացել է։
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել վարորդների և «Nissan» մակնիշի ավտոմեքենայի երկու ուղևորի դիերը և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։
18 Մարտ, 2025 10:27
97