Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ պաշտոնյաներն իրենց եվրոպացի գործընկերներին ասել են, որ Եվրամիությունը (ԵՄ) պետք է ներգրավված լինի Ուկրաինայի կարգավորման վերաբերյալ ցանկացած համաձայնագրում: Araratnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Ինչպես գրում է գործակալությունը, Վաշինգտոնը կարծում է, որ ԵՄ-ի մասնակցությունն Ուկրաինայի հարցով բանակցություններին անհրաժեշտ է, քանի որ Ռուսաստանը ցանկանում է, որ գործարքի շրջանակներում չեղարկվեն միության կողմից սահմանված պատժամիջոցները։

ԱՄՆ պաշտոնյաները վերջերս իրենց եվրոպացի գործընկերներին փոխանցել են, որ առաջնահերթությունը հակամարտության գոտում կրակը դադարեցնելն է և դրանից հետո Ուկրաինայի անվտանգության հնարավոր երաշխիքների վերաբերյալ հարցեր քննարկելը, ասվում է հոդվածում։

 

150