Սպիտակ քաղաքի ցուցանակի մոտակայքում Mitsubishi-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, շրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մարտի 21-ին՝ ժամը 07:09-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի ցուցանակի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին Mitsubishi մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, շրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում․ տուժածներ չկան։
Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, ուղղել այն և դուրս բերել դաշտից։
21 Մարտ, 2025 12:01
628
Ապարան-Սպիտակ ճանապարհին մեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին. կա տուժած
23 Հոկտեմբեր, 2025 10:11
Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են Volkswagen-ը և Toyota-ն. 3 ուղևորից մեկը մահացել է
18 Սեպտեմբեր, 2025 17:11
Սպիտակում բախվել են «Opel Astra»-ն ու «Opel Zafira»-ն. կան տուժածներ
08 Սեպտեմբեր, 2025 17:06