Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հեռախոսազրույցի արդյունքում, ըստ էության, առաջին արձանագրումը մեր երկրների ռազմավարական գործընկերության նկատմամբ հետաքրքրության վերահաստատումն էր և արձանագրումը, որ այդ օրակարգը շարունակում է նույնքան հրատապ լինել: Գործող վարչակազմի համար Միացյալ Նահանգների և մեր դեպքում էլ, բնականաբար, այդ նույն արձանագրումը կար: Երկրորդ խոսակցության թեման եղել է տարածաշրջանի իրավիճակը, մասնավորապես՝ խաղաղության գործընթացը: Միացյալ Նահանգների պետքարտուղարը նույնպես արձանագրում է արել, որ կարևոր փուլ է խաղաղության համաձայնագրի շուրջ համաձայնության գալը և նախագծի համաձայնեցման վերաբերյալ բանակցությունները հաջողությամբ ավարտելը: Երկուսս էլ այն կարծիքին ենք, որ այս արդյունքը չպետք է կորսվի, և խաղաղության համաձայնագիրը հնարավորինս արագ պետք է ստորագրվի։ Այս մասին այսօր՝ մարտի 26-ին ԱԺ-ում Կառավարություն-ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ  ասաց ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում 

309