
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Դե ինչ, 𝗦𝗧𝗔𝗥𝗟𝗜𝗡𝗞-ը պաշտոնապես Հայաստանում է։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Ուրախ ենք հայտնել, որ 𝗦𝗧𝗔𝗥𝗟𝗜𝗡𝗞-ի ծառայությունները Հայաստանում արդեն հասանելի են՝ ապահովելով արագ, հուսալի արբանյակային ինտերնետ՝ քաղաքներից մինչև ամենահեռավոր գյուղերն ու դժվարամատչելի շրջանները։
Այս կարևոր քայլը հնարավոր դարձավ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, 𝗦𝗧𝗔𝗥𝗟𝗜𝗡𝗞 ընկերության և պետական գործընկերների համատեղ ու նվիրված աշխատանքի շնորհիվ։
Ինչո՞ւ է սա կարևոր՝
Թվային ենթակառուցվածքների նոր մակարդակ՝ անվտանգ, որակյալ կապի ապահովմամբ։
Հասանելիություն համաշխարհային առաջատար ծառայություններին։
Կապի նոր հնարավորություններ բոլորի համար՝ անկախ գտնվելու վայրից։
Հաջորդ սերնդի ինտերնետն արդեն Հայաստանում է
Սակագները