Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների միջև կստեղծվի եռակողմ համագործակցության մեխանիզմ։ Այդ մասին Տաշքենդում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Նա նշել է, որ հանդիպում է ունեցել Թուրքիայի խորհրդարանի նախագահի և թուրքական պատվիրակության հետ։

«Հունիսին կայցելեմ Թուրքիա և ուրախ եմ, որ հնարավորություն կունենամ խոսելու երկկողմ խորհրդարանական հարաբերությունների մասին արդեն Թուրքիայում։ Բացի այդ, Թուրքիայի խորհրդարանի նախագահը խոսեց եռակողմ ձևաչափի մասին, որի վրա մենք աշխատում ենք, որպեսզի հնարավորինս շուտ ստեղծենք եռակողմ ձևաչափ՝ Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։ Նման փորձ ունենք նաև միջազգային հարաբերությունների հանձնաժողովների մակարդակով։ Հիմա ընդհանուր ցանկություն կա այդ ֆորմատը բարձրացնել խորհրդարանների նախագահների մակարդակի։ Թուրքիայի խորհրդարանի նախագահը ցանկանում է, որ այս ձևաչափը հնարավորինս շուտ ստեղծվի»,- ասել է Շալվա Պապուաշվիլին։

420