
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վրաստանում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանները վրացի գործընկերների հետ իրականացրել են հատուկ օպերացիա, որի արդյունքում բռնվել է հետախուզման մեջ գտնվող, «Արթմեդ» ԲԿ-ից փախուստի դիմած, Աշոտ Պետրոսյանին՝ շենգավիթցի «Կյաժ Աշոտին» սպանած Կոնստանտին Հունանյանը՝ «Ալավերդյանցի Կոկոն»։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Օրեր առաջ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անցյալ տարվա հոկտեմբերի 1-ին Երևանում գործող «Արթմեդ» բժշկական կենտրոնից փախուստի դիմած ու տարիներ առաջ ինքնաձիգով Շենգավիթում «Կյաժ Աշոտին» սպանած «Կոկո» մականվամբ, քրեական պատմություններով հայտնի Կոնստանտին Հունանյանը գտնվում է Վրաստանում։
ՀՀ քրեական ոստիկանները, ապա նրանց միացած Վրաստանի ոստիկանության նրանց գործընկերները պարզում են «Կոկո»-ի ենթադրյալ գտվելու վայրն ու տաք հետքերով հայտնաբերում են նրան, ով տեղափոխվում է Վրաստանում գտնվող համապատասխան բանտ։
Այս պահին կատարվում են թղթաբանական աշխատանքեր, որպեսզի «Կոկո»-ին արտահանձնեն Հայաստան։