Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր Կառավարությունն ընդունեց ՀՀ Կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի համար 1392 Լ որոշման մեջ (ՀՀ- ում անասնաբուծության խթանման ծրագրերը հաստատելու մասին) փոփոխության և լրացումներ կատարելու մասին հարցը, որը զեկուցեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:
«Իրականում խնդիր կա՝ և հայեցակարգային, և քաղաքական, և սոցիալհոգեբանական, որովհետև ըստ էության մեր ամենափոքր սեգմենտին աջակցելու մեր բոլոր փորձերը անհաջողության են մատնված: Մեր 7-ամյա պրակտիկան ցույց է տալիս, որ արտոնություն տվել ենք, էս արել ենք, էն արել ենք, 0-ական տոկոսներով գյուղատնտեսական վարկեր արել ենք, 0 էֆեկտ, մենակ մարդիկ հավելյալ ընկնում են սև ցուցակ, որովհետև տոկոսը 0, բայց մայր գումարը պետք է վճարվի»,- ասաց վարչապետ Փաշինյանը:  


Նա նշեց, որ աշխատանքը բերում է աղքատության հաղթահարման, եթե արդյունավետ աշխատանք է. «Մենք մարդուն ինչքան օգնում ենք, էնքան իր սև ցուցակում գտնվելը ավելի սևանում է»:


Մանրամասները՝ տեսանյութում
 

292