
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Եթե որևէ ինֆորմացիա լինի, որը փոխկապակցված է Հայաստանի Հանրապետության անվտանգային իրավիճակի հետ, այդ ինֆորմացիայով կկիսվենք հանրության հետ: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով սահմանային իրավիճակին:
«Եթե Հայաստանի Հանրապետության անվտանգության վերաբերյալ սպառնալիք տեսնենք, բնականաբար, հանրության հետ կկիսվենք: Եթե ունենանք որևէ ինֆորմացիա, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության անվտանգության սպառնալիքներին, բնականաբար, մենք կկիսվենք հանրության հետ»,- ասաց նա:
ԱԽ քարտուղարը նաև հիշեցրեց, որ ՊՆ-ն պարբերաբար տեղեկություն է տրամադրում հանրությանը, նաև հերքում է կեղծ լուրերը՝ սահմանային իրավիճակի հետ կապված:
«ՀՀ առաջարկը շարունակում է մնալ սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումը, և շարունակում ենք սրա մասին խոսել, աշխատել այդ ուղղությամբ, որպեսզի սահմանին միջադեպերի հետաքննության մեխանիզմ լինի»,- ասաց նա: