Վաշինգտոնի հայտարարությունները Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին միանալու մասին, բավարար են․ Պեսկով
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վաշինգտոնից տարբեր մակարդակներով ստացված հաղորդագրությունները, որ Ուկրաինայի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին բացառվում է, բավարարում են ռուսական կողմին։ Araratnews.am-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա ընդգծել է, որ այս հայտարարությունները համընկնում են Մոսկվայի դիրքորոշման հետ, որ Ուկրաինան չպետք է լինի ՆԱՏՕ-ի անդամ և չպետք է ունենա դաշինքին ինտեգրվելու հեռանկար։ Հակառակ դեպքում դա կսպառնա Ռուսաստանի ազգային շահերին, հավելել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ այս գործոնը այն հակամարտության արմատական պատճառներից մեկն է, որի մասին խոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
21 Ապրիլ, 2025 14:26
873
Նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները չեն ազդի Աբու Դաբիում եռակողմ բանակցությունների վրա․ Պեսկով
30 Հոկտեմբեր, 2026 17:50
Մոսկվան ձգտում է երկարաժամկետ խաղաղության՝ ապագա սերունդների համար․ Պեսկով
30 Հոկտեմբեր, 2026 10:55
Հրաժարվելով ռուսական գազից՝ Եվրոպան կտրում է այն ճյուղը, որի վրա նստած է. Պեսկով
29 Հոկտեմբեր, 2026 12:36
ՆԱՏՕ-ում մտահոգված են, որ Թրամփը կարող է ուժեղացնել ճնշումն ալյանսի նկատմամբ․ Politico
02 Նոյեմբեր, 2026 15:37
Վենսը հայտարարել է՝ Ուկրաինան չպետք է լինի ՆԱՏՕ-ում
20 Հոկտեմբեր, 2026 10:45
Ռուսաստանը չի ձգտում հակամարտության ՆԱՏՕ-ի հետ. դաշինքում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ
23 Սեպտեմբեր, 2026 16:18