Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։


«Տիկին Աբգարյան, դուք Երևանի համայնքի կենտրոնական ամբիոնի մոտ քիչ առաջ սուտ խոսեցիք: Ես ուրախ կլինեմ, որ դուք ներողություն խնդրեք  ձեր ասածների համար և դուք էլ, որպես ավագանու անդամ, ինքներդ զբաղվեք այն հարցով, որ այն մարդիկ, որոնք տեղյակ չեն իրենց արտոնություններից, ի վերջո տեղեկացված լինեն և օգտվեն»,- Երևանի ավագանու նիստին ասաց ՔՊ ավագանու անդամ Նատալի  Սինորյանը:

Սինորյանը նաև անդրադարձավ Զարուհի Փոստանջյանի ելույթին և նշեց, որ Հայաստանի անկախության պատմության մեջ ամենամեծ հյուրախաղեր ունեցած անձը հենց Փոստանջյանն է. «Մի օգտվեք մեր բարեվարքությունից այս դահլիճում:  Տիկին Փոստանջյան, դուք երևի թե արդեն կողմ կլինեք նաև, որ ՀՀ-ն իր անկախությունը կորցնի և միութենական պետությանը միանա, ձեր բոլոր տեքստերը և Գյումրիում հնչեցրած ձեր քաղաքական ուժի տեքստերը միայն դրա մասին են խոսում»: 

Մանրամասները՝ տեսանյութում
 

203